30 questions
Ե՞րբ է գահակալել Արշակ 2-րդը:
330-338 թթ.
338-350 թթ.
350-368 թթ.
370-374 թթ.
353 թ. Արշակ 2-րդ արքայի ջանքերով ո՞վ հռչակվեց հայոց կաթողիկոս:
Սահակ Պարթևը
Հուսիկը
Գրիգորիսը
Ներսես Մեծը
Մինչև կաթողիկոս դառնալը ի՞նչ պաշտոն էր վարում Ներսես Մեծը հայոց արքունիքում:
Սենեկապետի
Սպարապետի
Հազարապետի
Մեծ դատավորի
Ե՞րբ է հրավիրվել Աշտիշատի եկեղեցական ժողովը:
350 թ.
353 թ.
354 թ.
363 թ.
Նշված հեթանոսական սովորություններից Աշտիշատի եկեղեցական ժողովի որոշումներով ո՞րոնք արգելվեցին (նշել 3 ճիշտ պատասխան):
Աստղիկ դիցուհուն նվիրված Վարդավառի տոնը նշելը:
Բազմակնությունը:
Կենդանիների զոհաբերությունը կամ մատաղը:
Մերձավոր ազգականների ամուսնությունը:
Թաղումների ժամանակ հասցվող մարմնական վնասվածքները:
Աշտիշատի եկեղեցական ժողովի որոշմամբ եկեղեցական սպասավորներ պատրաստելու համար ի՞նչ լեզուներով ուսուցմամբ դպրոցներ պետք է բացվեին Հայաստանում (նշել 2 ճիշտ պատասխան):
լատիներեն
ասորերեն
հայերեն
հունարեն
Հռոմի հետ հարաբերությունները կարգավորելու համար ո՞ւմ գլխավորությամբ պատվիրակություն ուղարկվեց Կոստանդնուպոլիս:
Կաթողիկոս Ներսես Մեծի
Սպարապետ Վասակ Մամիկոնյանի
Թագաժառանգ Պապ Արշակունու
Հայր մարդպետի
Հռոմի կայսրը Արշակ 2-րդի դիրքերը հայոց գահին թուլացնելու նպատակով ո՞ւմ ուղարկեց Հայաստան (նշել 2 ճիշտ պատասխան):
Տիրիթին
Մանվելին
Գնելին
Պապին
Ո՞ւմ հետ ամուսնացավ Արշակ 2-րդը իր եղբորորդիներ Գնելի և Տիրիթի սպանությունից հետո:
Հռոմի կայսեր մահացած եղբոր հարսնացու Օլիմպիայի
Գնելի այրի և Սյունյաց Անդովկ իշխանի դուստր Փառանձեմի
Հայոց ո՞ր սպարապետն էր Արշակ 2-րդ թագավորի հավատարիմ զինակիցը:
Վասակ Մամիկոնյան
Վարդան Մամիկոնյան
Վաչե Մամիկոնյան
Վահան Մամիկոնյան
Ո՞վ հետագայում ուրացության համար սպանվեց իր որդու՝ Սամվելի ձեռքով:
Վահան Մամիկոնյանը
Վասակ Մամիկոնյանը
Վասակ Սյունին
Մերուժան Արծրունին
Արշակ 2-րդը Մեծ Հայքի Այրարատ նահանգի ո՞ր գավառում է կառուցել Արշակավան քաղաքը:
Կոգովիտ
Կոտայք
Բասեն
Բագրևանդ
Ո՞վքեր կործանեցին Արշակավանը:
Պարսից զորքը
Հռոմեացիները
Հայ նախարարները
Հայ զինվորները
Ո՞րտեղ էր գտնվում Արշակ 2-րդը Արշակավանի կործանման ժամանակ:
Արքունիքում
Պարսկաստանում
Վրաստանում
Աղվանքում
Ո՞ր նախարարական ընտանիքը գրեթե բնաջնջվեց Արշակ 2-րդի հրամանով:
Ռշտունիների
Արծրունիների
Կամսարականների
Մանավազյանների
Երկար տատանումներից և չեզոք քաղաքականություն վարելուց հետո ո՞ւմ հետ դաշնակցեց հայոց արքա Արշակ 2-րդը:
Պարսից Շապուհ 2-րդ արքայի
Բյուզանդական կայսր Հուլիանոսի
Ի՞նչպես են հռոմեացիներն անվանել պարսից արքա Շապուհ 2-րդի հետ Հռոմի կայսր Հովիանոս Ուրացողի ստորագրած հաշտության պայմանագիրը, որի համաձայն Հռոմեական կայսրությունը պարտավորվում էր դեպի Հայաստան պարսկական արշավանքի դեպքում չօգնել հայերին:
Պանծալի
Ամոթալի
Նվաստացուցիչ
Հիանալի
Պարսից Շապուհ 2-րդ արքայից ստանալով անվտանգության երաշխիքներ՝ հաշտություն կնքելու նպատակով ո՞վքեր մեկնեցին Տիզբոն:
Արշակ 2-րդ արքան
Սպարապետ Վասակ Մամիկոնյանը
Թագաժառանգ Պապ Արշակունին
Հայր մարդպետը
Շապուհ 2-րդն ի՞նչպես վարվեց Արշակ 2-րդի հետ:
Ձերբակալեց և նետեց Անհուշ բերդը:
Սպանեց:
Մորթազերծ արեց:
Որպես պատանդ պահեց իր արքունիքում:
Կուրացրեց և ուղարկեց Հայաստան:
Շապուհ 2-րդն ի՞նչպես վարվեց սպարապետ Վասակ Մամիկոնյանի հետ:
Ձերբակալեց և նետեց Անհուշ բերդը:
Մորթազերծ արեց:
Կուրացրեց և ուղարկեց Հայաստան:
Որպես պատանդ պահեց իր արքունիքում:
368 թ. դեպի Հայաստան պարսից արշավանքի ժամանակ ո՞րտեղ ամրացան Պապ թագավորն ու Փառանձեմ թագուհին:
Արշակավան քաղաքում:
Արտագերս ամրոցում:
Դարոյնքի ամրոցում:
Դվին մայրաքաղաքում:
Ե՞րբ է գահակալել Պապ թագավորը:
350-368 թթ.
368-370 թթ.
370-374 թթ.
374-378 թթ.
Ե՞րբ է տեղի ունեցել Ձիրավի ճակատամարտը:
370 թ.
371 թ.
372 թ.
369 թ.
Ո՞վ էր հայոց զորքի սպարապետը Ձիրավի ճակատամարտում:
Վասակ Մամիկոնյանը
Վարդան Մամիկոնյանը
Մուշեղ Մամիկոնյանը
Վահան Մամիկոնյանը
Նշվածներից ո՞րը Պապ թագավորի վարած ներքին քաղաքականության արդյունքներից չէ:
Բնակչությունը ազատվեց եկեղեցուն վճարվող հարկերից:
Ծանր հարկեր սահմանվեցին նախարարների վրա:
Դեռևս Տրդատ Մեծի օրոք եկեղեցուն տրված հողատարածքների մեծ մասը առգրավվեց և բաժանվեց զինվորներին:
Խիստ կրճատվեց հոգևորականների թիվը:
Փակվեցին Ներսես Մեծի օրոք բացված կուսանոցների և մենաստանների զգալի մասը:
Ո՞րքան էր կազմում հայոց բանակի թիվը Պապ թագավորի օրոք:
80.000
90.000
100.000
120.000
Ո՞ւմ սպանության մեջ էին հանիրավի մեղադրում Պապ թագավորին:
Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի
Սպարապետ Վասակ Մամիկոնյանի
Կաթողիկոս Ներսես Մեծի
Մերուժան Արծրունու
Նպատակ ունենալով ձերբակալել Պապ թագավորին՝ Հռոմի Վաղես կայսրը բանակցությունների պատրվակով ո՞ւր հրավիրեց Պապ թագավորին:
Կոստանդնուպոլիս
Հռոմ
Տիզբոն
Տարսոն
Ադանա
Պապ թագավորի հրամանով ո՞վքեր Հուսիկ եպիսկոպոսին ձեռնադրեցին կաթողիկոս:
Հայ նախարարները
Հայոց եպիսկոպոսները
Կեսարիա քաղաքի հունական պատրիարքը
Ո՞վ սպանեց Պապ թագավորին:
Հայաստանում հռոմեական զորքերի հրամանատարը:
Պարսից Շապուհ 2-րդ արքայի գաղտնի գործակալները:
Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը:
Հայ նախարարները: