10 questions
Ի՞նչ է ցույց տալիս անցյալ վաղակատար ժամանակաձևը:
Խոսելու պահից առաջ կատարված, ավարտված գործողություն
Մի անցյալ ժամանակակետից առաջ կատարված, ավարտված գործողություն
Անցյալ վաղակատարը կազմվում է վաղակատար դերբայով և օժանդակ բայի ներկայի ձևերով:
Ճիշտ է
Սխալ է
Նշել անցյալ վաղակատարով դրված բայաձևը:
Վերցրել եմ
Վերցրել էի
Անցյալ վաղակատար ժամանակաձևը ժխտական խոնարհում չունի:
Այո
Ոչ
Գտնել անցյալ վաղակատարով դրված բայաձևը:
Խոսում էինք
Կարդացել ենք
Կարդացել էինք
Բաց թողնված տեղում ընտրել անցյալ վաղակատարով դրված ճիշտ բայաձևը:
Ինչքան շատ --------- Հազրոն իր ծիրանի փողը՝ հայրենի տան ծուխը վառ պահելու հավատով լցված:
էր նվագել
է նվագել
էիր նվագել
ես նվագել
Նշել տրված բայաձևի դեմքը, թիվը և ժամանակաձևը. բարձրացրել ենք:
Վաղակատար ներկա, եզակի թիվ, առաջին դեմք
Անցյալ վաղակատար, եզակի թիվ, առաջին դեմք
Վաղակատար ներկա, հոգնակի թիվ, առաջին դեմք
Անցյալ վաղակատար, հոգնակի թիվ, առաջին դեմք:
Հետևյալ նախադասության մեջ որո՞նք են անցյալ վաղակատարով դրված բայաձևերը.
Երբ հավաքվում էին, հիշում էին հայրենի եզերքում անցկացրած օրերը, թե ինչքան էին վիճել ու նորից հաշտվել:
Հավաքվում էին
Հիշում էին
Վիճել էին
Հաշտվել էին
Դրական խոնարհման բայաձևը փոխարինել ժխտական խոնարհման բայաձևով.
Սիրել էր նրան դեռևս դպրոցական նստարանից:
Չէր սիրել
Չէ սիրել
Չի սիրել
Նշել հետևյալ բայաձևի դեմքն ու թիվը. հեռացրել էիր:
Եզակի թիվ, երրորդ դեմք
Եզակի թիվ, երկրորդ դեմք
Հոգնակի թիվ, երրորդ դեմք
Հոգնակի թիվ, երկրորդ դեմք