No student devices needed. Know more
15 questions
Որ՞ պնդումն է մոլեկուլային-կինետիկ տեսության հիմնադրույթ։
Մոլեկուլների քաոսային շարժման հետևանքով նյութերը ինքնաբերաբար խառնվում են իրար։
Մարմինը կարելի է բաժանել անվերջ փոքր կտորների։
Բոլոր նյութերը կազմված են մասնիկներից։
Բոլոր մասնիկների միջև գործում է գրավիտացիոն ուժը։
Նյութի ատոմներն ու մոլեկուլները կատարում են անընդհատ, քաոսային շարժում։ Մոլեկուլային կինետիկ տեսության այս դրույթը նյութի որ՞ ագրեգատային վիճակի համար է ճիշտ։
Միայն պինդ։
Միայն գազային։
Միայն հեղուկ և գազային։
Բոլոր ագրեգատային վիճակների։
Ի՞նչ է Բրոունյան շարժումը։
Մոլեկուլների բախումներ։
Ջրի հոսքով պայմանավորված պինդ մասնիկների շարժում։
Նյութում մոլեկուլների անկանոն շարժում։
Փոքր մասնիկների անկանոն շարժում հեղուկի կամ գազի մոլեկուլների հարվածների հետևանքով։
Եթե ջրով լցված բաժակի մեջ զգուշորեն կաթեցնենք սննդային ներկանյութի մի կաթիլ ապա կտեսնենք, որ որոշ ժամանակ անց ջուրն աստիճանաբար ներկվում է։ Ի՞նչ երևույթի շնորհիվ է դա տեղի ունենում։
Կոնվեկցիայի։
Ջերմահաղորդականության։
Ճառագայթման։
Դիֆուզիայի։
Արդյոք հնարավո՞ր է դիֆուզիա՝ ա․ գազերի և հեղուկների, բ․ գազերի և պինդ մարնինների, գ․ հեղուկների և պինդ մարմինների միջև։
ա և բ դեպքերում այո, գ դեպքում՝ ոչ
ա դեպքում այո, բ և գ դեպքերում ոչ։
բոլոր դեպքերում՝ ոչ։
բոլոր դեպքերում՝ այո։
Ո՞րն է նախադասության ճիշտ շարունակությունը։
Մասնիկների շարժումը առավել անկանոն է ․․․
Գազերում։
Հեղուկներում։
Բյուրեղներում։
Ամորֆ մարմիններում։
Ո՞րն է նախադասության ճիշտ շարունակությունը։
Մակրոսկոպական պարամետր է կոչվում այն ֆիզիկական մեծությունը, որը նկարագրում է ․․․
Մակրոսկոպական համակարգի վիճակը՝ առանց հաշվի առնելու նրա մոլեկուլային կառուցվածքը։
Մակրոսկոպական համակարգի վիճակը՝ հաշվի առնելով նրա մոլեկուլային կառուցվածքը։
Մակրոսկոպական համակարգի առանձին մասերը՝ հաշվի առնելով նրա մոլեկուլային կառուցվածքը։
մոլեկուլների վարքը մակրոսկոպական մարմնում։
Ջերմային հավասարակշռության վիճակում համակարգը բնութագրող մակրոսկոպական ո՞ր պարամետրն է մնում հաստատուն։
Ջերմաստիճանը և ծավալը մնում են հաստատում, ճնշումը փոխվում է։
Ճնշումը և ծավալը մնում են հաստատուն, ջերմաստիճանը փոխվում է։
Ջերմաստիճանը և ճնշումը մնում են հաստատուն, ծավալը փոխվում է։
Բոլոր պարամետրերն էլ սխալ են։
Կարելի՞ է խոսել մեկ մոլեկուլի ջերմաստիճանի մասին։
Այո։
Ոչ։
Միայն ոչ մեծ մոլեկուլի դեպքում։
Այո եթե մոլեկուլը մյուսներից բավականաչափ մեծ հեռավորություն ունի։
Δ Մարմնի ջերմաստիճանի փոփոխությունը ըստ Կելվինի սանդղակի Δ T է, իսկ ըստ Ցելսիուսի սանդղակի՝ Δ t։ Ո՞րն է այդ մեծությունների միջև ճիշտ առնչությունը։
Δ T = Δ t:
Δ T = Δ t + 273:
Δ T +273 = Δ t:
Δ T + Δ t = 273
Առաջին մարմնի ջերմաստիճանը՝ t1=−5° C , երկրորդինը՝ T2 = 260 Կ , իսկ երրորդինը՝ t3 = 20° C : Մարմինների ջերմաստիճանները դասավորեք ըստ աճման կարգով։
t1<T2 < t3
t3 < t1 <T2
T2 < t1 < t3
t1< t3 <T2
Ո՞րն է Բոյլ-Մարիոտի օրենքն արտահայտող հավասարումը։
P2P1 = V2V1
P2P1=T2T1
V2V1=T2T1
V2V1=P1P2
Ինչպե՞ս է կոչվում այն պրոցեսը,երբ համակարգի վիճակը փոխվում է հաստատուն ծավալի դեպքում։
Իզոխոր։
Իզոթերմ։
Իզոբար։
Ադիաբադ։
Ո՞րն է նախադասության ճիշտ շարունակությունը։
Եթե երկու իդեալական գազերի ջերմաստիճանները հավասար են,ապա հավասար են նաև դրանց․․․․
մասնիկների քաոսային շարժման միջին կինետիկ էներգիաները։
մասնիկների քաոսային շարժման միջին արագությունները։
ճնշումները։
խտությունները։
Ո՞ր դեպքում է մեծանում գնդակում պարունակվող օդի մոլեկուլների ջերմային շարժման միջին կինետիկ էներգիան․ ա գնդակը նետում են մեծ արագությամբ, բ գնդակը տաքացնում են։
Միայն ա դեպքում։
Միայն բ դեպքում։
և՛ ա, և՛ բ դեպքում։
ոչ մի դեպքում։
Explore all questions with a free account