15 questions
Քանի՞ 0- թվանշանով է վերջանում 5 ․ 6 ․ 7 ․ 8 ․ 9 ․ 10 ․ ․․․ ․ 35 արտահայտության արժեքը:
0
4
5
7
Համեմատիր կոտորակները։
Ի՞նչ թվանշանով է վերջանում 7.9.11.13......97.99 արտահայտության արժեքը:
9
5
1
0
Աստղանիշները փոխարինի՛ր թվանշաններով այնպես, որ 13*26915* թիվը բաժանվի 72-ի:
7 և 2
2 և 7
1 և 8
8 և 1
Գտի՛ր ամենափոքր եռանիշ թիվը, որի թվանշանների արտադրյալը հավասար է 12-ի:
322
232
621
126
Կշեռքի նժարի մի կողմում դրեցին մի կտոր պանիր, իսկ մյուս նժարին՝ այդ պանրի 2/3 մասն ու էլի 2/3կգ պանիր, որից հետո նժարները հավասարվեցին: Որքա՞ն է կշռում այդ պանրի կտորը:
3կգ
2կգ
4կգ
6կգ
Գտի՛ր 9 ․9 ․ 9 ․ 9 ․ 9 ․ 9 ․ 9 ․ 9 ․ 9 ․ 9-ը 8-ի բաժանելիս ստացված մնացորդը:
0
1
2
3
Ամենաշատը քանի՞ 1x3 չափեր ունեցող ուղղանկյուններ կարելի է կտրել 5x5 չափեր ունեցող քառակուսուց:
8
7
6
5
Հնարավո՞ր է արդյոք 1000 հատ ձմերուկը դնել 17 զամբյուղներում այնպես, որ ցանկացած երկու հարևան զամբյուղներում եղած ձմերուկների քանակը միմյանցից տարբերվի 1-ով:
Այո
Ոչ
Մի երկրում կա 19 քաղաք, որոնցից յուրաքանչյուր երկուսը իրար են միացված ավիաուղիներով: Քանի՞ ավիաուղի ունի այդ երկիրը:
190
361
171
38
Երեք թվերի թվաբանական միջինը հավասար է 243, իսկ 7 ուրիշ թվերի միջին թվաբանականը՝463: Ինչի՞ է հավասար այդ բոլոր 10 թվերի միջին թվաբանականը:
220
706
397
3970
aaaa + bbb + ab – a = 2016 արտահայտության մեջ a և b տառերը փոխարինելով որոշ թվանշաններով ստացվում է ճիշտ հավասարություն: Որքա՞ն է a+b արտահայտության արժեքը:
7
9
10
այլ արժեք
Երբ պարանից կտրեցին 6 մետր, պարզվեց, որ պարանի մնացած մասի երկարությունը 4 մետրով երկար է կտրած մասի երկարությունից: Որքա՞ն էր պարանի սկզբնական երկարությունը:
10
12
16
այլ արժեք
Առաջին կապոցում կա երկրորդ կապոցից 9 հատով ավել տետր: Առաջին կապոցից վերցրեցին 7 տետր և դրեցին երկրորդ կապոցում: Որքա՞ն կլինի այդ կապոցներում եղած տետրերի քանակների տարբերությունը:
5
2
16
այլ պատասխան
Մրցույթի ժամանակ Խաչիկը, Վաչիկն ու Հրաչիկը միասին վաստակեցին 97 միավոր: Եթե Խաչիկը վաստակեր 3-ով ավելի քիչ միավոր, իսկ Վաչիկը վաստակեր 4-ով ավելի քիչ միավոր, ապա նրանք կունենային Հրաչիկի չափ միավոր: Քանի՞ միավոր է վաստակել Վաչիկը:
33
34
31
այլ պատասխան